Հանրապետության տարածքում մայիսի 21-ին և 22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 23-ի ցերեկը, 24-25-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 24-ին և 25-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մինչև մայիսի 23-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 24-ին նույնքան կնվազի։

Երևանում մայիսի 21-ին և 22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 23-ի ցերեկը, 24-ին և 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 24-ի երեկոյան, 25-ի գիշերը՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

289