Türkiye-ի հրապարակումը վկայակոչում է Իրանի անվտանգության ծառայության աղբյուրը, ըստ որի՝ նախագահական ուղղաթիռի մեկնելուց քիչ առաջ բոլոր ուղեւորները բաշխվել են երեք ուղղաթիռների միջեւ։

Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Թավրիզի նահանգապետ Մալիք Ռահմեդին պետք է նստեին թիվ 2 ուղղաաթիռը: Սակայն վերջին պահին այնտեղ տեղավորվել են Հեղափոխության պահապանների գեներալ Մուհամմեդ Ալի ալ-Հաշիմին եւ երկրի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի ներկայացուցիչը։ Եվ երկու պաշտոնյաներն էլ տեղափոխվել են թիվ 1 ուղղաթիռ։

Հրատարակությունը հայտնում է նաեւ, որ կործանված ուղղաթիռը համալրված է եղել շարժման շարունակական մոնիտորինգ ապահովող հատուկ համակարգով։ Չնայած դրան, գրում է հրատարակությունը, ուղղաթիռի գտնվելու վայրն անմիջապես չի բացահայտվել։ Ամենայն հավանականությամբ, համակարգը դադարել է աշխատել նույնիսկ ուղղաթիռի գետնին բախվելուց առաջ։

751