Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազ Քարիմ Խանի որոշումը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու օրդեր պահանջելու մասին համարում է «բարձրագույն կարգի խելագարություն» և «աբսուրդի մարմնացում»։

«Դատախազ Խանի որոշումը աբսուրդի մարմնացում է. նա ցանկանում է հավասարեցնել ագրեսորներին և նրանց զոհերին, սա ամենաբարձր կարգի խելագարություն է»,- ասվում է Իսրայելի ԱԳՆ խոսնակի պաշտոնական հայտարարության մեջ:

«Իսրայելը ՄՔԴ-ի մասնակից պետություն չէ և, ինչպես մյուս երկրները, չի ճանաչում այս մարմնի իրավասությունը ներկայիս հակամարտության նկատմամբ»,- հավելել է նա։

212