Մայիսի 19-ին «Հանրային վարկանիշ» ընկերության նախաձեռնությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ «Կոչումը՝ կին. ոսկե կոդ-2024» մրցանակաբաշխությունը։ Ամենամյա միջոցառում՝ նվիրված հայրենիքում և նրա սահմաններից դուրս բնակվող հայ կանանց, ովքեր շնորհիվ ստեղծագործական մոտեցումների, ձգտման և արարման՝ կյանքի են կոչում բազմաթիվ գաղափարներ։ Ստեղծում են հայկական բրենդներ՝ ճանաչելի դարձնելով հայկական պրեմիում դասի արտադրանքը Հայաստանում և հայրենիքի սահմաններից դուրս, տարածում հայկական մշակույթն ու ավանդույթները։ Մրցանակաբաշխությունն այս տարի ևս կայացավ հասարակության շրջանում իրականացված հարցումների և փորձագիտական եզրակացությունների արդյունքում։

«Կոչումը՝ կին. ոսկե կոդ-2024» մրցանակաբաշխության հատուկ հյուրն էր  Հայաստանում և Վրաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլը, ով հարցումների և հետազոտությունների արդյունքում «Դիվանագիտության ոլորտում կին-առաջնորդ» անվանակարգում արժանացավ պատվավոր Հատուկ մրցանակի: «ԳՐԱՆ ՊՐԻ» շնորհվեց «Դայմոնդ սթայլ» ընկերության հիմնադիր-տնօրեն, գործարար Նարինե Չարչյանին։ «Հավատարմագրման ոլորտի հուսալի գործընկեր» անվանակարգում մրցանակի արժանացավ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի տնօրեն Անի Օբոսյանը։

Մրցանակաբաշխության նախաձեռնող թիմը, կարևորելով կրթության և գիտության դերը հասարակության զարգացման գործում, նշանակալի տեղ էր հատկացրել կրթության ոլորտի ներկայացուցիչներին: «Բժշկական կրթության ոլորտում ոսկե ուղի» անվանակարգում մրցանակը շնորհվեց «Էրեբունի» բժշկական ակադեմիա հիմնադրամի հիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալինա Քուշկյանին, «Կրթության կազմակերպիչ, միջազգային կրթություն և որակ» մրցանակին արժանացավ Ա. Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանի ռեկտոր, ARTSTEM վարժարանի հիմնադիր, տնօրեն Լաուրա Մկրտչյանը։ «Կրթության ոլորտի հմուտ կառավարիչ» ճանաչվեց ՀՀ Արարատի մարզի Նոր ուղու միջնակարգ դպրոցի տնօրեն Քրիստինե Թունյանը, «Կրթության զարգացման առաջամարտիկ»՝ «Կրթության զարգացման և կառավարման հիմնադրամ»-ի հիմնադիր-տնօրեն Արմինե Մարտիրոսյանը։ «Միջազգային ուսուցմամբ առաջատար լեզվի կենտրոն» ճանաչվեց «Յունիվերս» լեզվի կենտրոնը՝ ի դեմս հիմնադիր-տնօրեն Քրիստինե Մկրտչյանի։ Կրթական ոլորտի կարևորագույն օղակ հանդիսացող «Մանկապարտեզների առաջատար ցանց» էր ճանաչվել «Էլտառոզ-Ռոզելիտա» մանկապարտեզների ցանցը՝ ի դեմս հիմնադիր Անահիտ Պետրոսյանի։

Ինչպես ամենամյա մրցանակաբաշխության բոլոր տարիներին, այս անգամ ևս հատուկ ուշադրության արժանացան առողջապահության ոլորտի կարկառուն ներկայացուցիչները: «Միջազգային ճանաչում վաստակած կին բժիշկ» պատվավոր անվանակարգում «Կոչումը՝ կին. ոսկե կոդ-2024» մրցանակ շնորհվեց «Երևան» բժշկագիտական կենտրոնի Գաստրոէնտերելոգիայիև հեպատոլոգիայի ծառայության ղեկավար, լյարդաբան Հասմիկ Ղազինյանին: «Նվիրյալ կին-վիրաբույժ» ճանաչվեց պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանը և «Հուսալի բժիշկ»՝ քիթ-կոկորդ-ականջաբան Երանուհի Վարագյանը։

Կանայք ուրույն դերակատարում ունեն նաև գործարարության և ձեռներեցության մեջ: «Հաջողակ կին ձեռներեցի օրինակ» անվանակարգում մրցանակի արժանացավ «Երեմյան» հաշվապահական և դասընթացների կենտրոնի հիմնադիր-տնօրեն Արմինե Երեմյանը, «Բիզնես ոլորտում երկարամյա գործունեության և ներդրման» համար՝ «Վալենսիա ՀՁ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Աշխեն Մաթևոսյանը: «Միջազգային բեռնափոխադրման առաջատար ընկերություն» ճանաչվեց «Լուսար տրանս»-ը՝ ի դեմս հիմնադիր-տնօրեն Լուսինե Սարդարյանի:

Համաշխարհային բիզնեսում ուրույն դերակատարում ունեցող հայ կանայք ևս մշտապես «Հանրային վարկանիշ» ընկերության ուշադրության կենտրոնում են: «Ինտերնացիոնալ հայուհի» անվանակարգում «Կոչումը՝ կին. ոսկե կոդ - 2024» մրցանակ շնորհվեց գործարար, հասարակական-քաղաքական գործիչ, միջազգային ասպարեզում Հայաստանի պատվո ներկայացուցիչ Վալենտինա Հակոբյանին:

Շնորհիվ «Գեղեցկության ոլորտում 20-ամյա ձեռագրի» գնահատվեց «Անահիտ Դելյուքս» գեղեցկության սրահի հիմնադիր-տնօրեն Անահիտ Գյոզալյանը: «Նորաձևության ոլորտում կին առաջնորդ» անվանակարգում «Կոչումը՝ կին. ոսկե կոդ - 2024» մրցանակ շնորհվեց "FASHION MILAN" խանութ-սրահի հիմնադիր-տնօրեն Վարդա Մկրտչյանին։ Կարևորելով մարզերում ծավալվող գործունեությունը և տիկնոջ բացառիկ ներդրումը Սյունիքի մարզում նորարարական շունչ հաղորդելու գործում՝ «Ձևավորման ոլորտում արվեստագետի ձեռագիր» անվանակարգում մրցանակը շնորհվեց «Արմինե Ավետյան» դիզայն ստուդիոյի հիմնադիր-տնօրեն Արմինե Ավետյանին։

Մրցանակները նոմինացված տիկնանց հանձնեցին տարբեր ոլորտների առաջատար մասնագետները, արվեստի և մշակույթի կարկառուն ներկայացուցիչները:

 

 

1114