Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գարնան վերջին օրը՝ մայիսի 31-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կայացավ «Կոչումը՝ կին․ ոսկե կոդ - 2025» ամենամյա համահայկական մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Մեծարման երեկոյի կազմակերպիչն է «Վարկանիշ» ընկերությունը: Միջոցառում, որ մշակույթի, հեռուստատեսության, տնտեսության, առողջապահության ու գիտության կին ներկայացուցիչների գործունեության և ավանդի գնահատանքն է և որի շքեղությունն ու փայլը ոսկե կոդով հայուհիներն են:

Մրցանակաբաշխության սկիզբն ազդարարվեց հայ կնոջ խորհրդանիշ, հայկական հեռուստատեսության առաջին հաղորդավար, 90-ամյա հայուհու՝ Նարա Շլեպչյանի մեծարումով: Կյանքի յոթ տասնյակ տարիները հայկական հեռուստատեսությանը նվիրած հայուհին արժանացավ «Գրան Պրի» «Կոչում՝ կին․ ոսկե կոդ - 2025» հատուկ մրցանակի։

«Բիզնես աշխարհի նրբագեղության և հմայքի թագուհի» անվանակարգում «Կոչում՝ կին․ ոսկե կոդ - 2025» մրցանակ շնորհվեց «Դայմոնդ Սթայլ» ընկերության հիմնադիր-տնօրեն, գործարար Նարինե Չարչյանին:

Հայ բժշկության մեջ ներդրած ավանդի համար «Բարձր վարկանիշ, հուսալի բժիշկ» վարկանիշային բարձր գնահատականի արժանացան Էրեբունի ԲԿ-ի գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի բաժանմունքի ղեկավար Թամարա Կանայանը, «Տոհմիկ բժիշկ» անվանակարգում՝ ակնաբույժ, միկրովիրաբույժ Լուսինե-Բեկիրսկա Թամազյանը, «Առաջատար կին բժիշկ - ռեպրոդուկտոլոգ» անվանակարգում՝ գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Հռիփսիմե Գրիգորյանը, «Վստահելի ստոմատոլոգ» անվանակարգում՝ «Սոնատո» ստոմատոլոգիական կենտրոնի ստոմատոլոգ, օրթոդոնտ Սոնա Փափազյանը և «Ակնաբուժության ոլորտում բարձր վարկանիշ ունեցող երիտասարդ բժիշկ» անվանակարգում՝ ակնաբույժ, միկրովիրաբույժ Էմմա Ծառուկյանը:

21-րդ դարի կինն իր ուրույն տեղն է զբաղեցնում նաև տնտեսության ոլորտում՝ ապահովելով բարձր վարկանիշ: «Հավատարմագրման ոլորտի գործիմաց կին ղեկավար» անվանակարգում «Կոչումը՝ կին․ ոսկե կոդ - 2025» մրցանակ շնորհվեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Շախկյանին, «Բեռնափոխադրման ոլորտի առաջնորդ կին» անվանակարգում «Կոչումը՝ կին․ ոսկե կոդ - 2025» մրցանակի արժանացավ «Միգ տրանս լոգիստիկս» ընկերության հիմնադիր-տնօրեն Ինգա Մարտիրոսյանը, «Հմուտ և վստահելի կին ղեկավար» անվանակարգում՝ «Փ. Աբաջյան» ընկերության հիմնադիր-տնօրեն Փիրուզա Աբաջյանը։ «Տեղեկատվական ոլորտի հմուտ ղեկավար» ճանաչվեց «ԼՍՈՖՏ» ընկերության տնօրեն Լարիսա Լալայանը։

«Վստահելի և առաջնակարգ փաստաբան» անվանակարգում «Կոչումը՝ կին․ ոսկե կոդ - 2025» մրցանակի արժանացավ «Ա.Ջ. Ադվոկատ» փաստաբանական ընկերության հիմնադիր-տնօրեն Արմենուհի Ջանջուղազյանը և «Վստահելի գործընկեր» անվանակարգում «Սմարթ» ընկերության հիմնադիր-տնօրեն Գոհար Զարոյանը:

«ՏԻՄ ոլորտում միջազգային կապերի հաստատում և համայնքների կայացման գործում ունեցած վաստակ ու վարկանիշ» անվանակարգում մրցանակ շնորհվեց Նատալյա Լափաուրիին:

Կարևորելով կրթության դերը հասարակության զարգացման գործում՝ «Վարկանիշ» ընկերությունը և հետազոտական խումբն առանձնացրել էր երկու անվանակարգ: «Նախադպրոցական կրթական ոլորտում ուրույն ոճ ստեղծող կին գործարար» անվանակարգում «Կոչումը՝ կին․ ոսկե կոդ - 2025» մրցանակ շնորհվեց «Օկի Դոկի» նախակրթարանի hիմնադիր-տնօրեն Արփինե Մխիթարյանին և «Կրթության կառավարման ոլորտում ուրույն ձեռագիր» անվանակարգում՝ ՀՀ Շիրակի մարզի «Ջրափիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ -ի տնօրեն Մարիամ Հովհաննիսյանին:

«Հաղորդակցության ոլորտում ավանդ և ներդրում» անվանակարգում մրցանակի արժանացավ «Deem Communications» մարքեթինգային և PR ընկերության գործադիր տնօրեն Արմինե Զաքարյանը:

Դիզայներական գործունեության ուրույն ձեռագրով առանձնացան «Հայկականը միջազգայնացնող կին դիզայներ» NARNY բրենդի հիմնադիր Նարինե Հարությունյանը և «Դիզայներական արվեստի առաջատար ներկայացուցիչ» «Prestige Wedding Planner» բրենդի հիմնադիր Գայանե Խոջայանը:

«Վարկանիշ» ընկերության կողմից հատուկ շնորհակալագրերի արժանացան LIVING WALL EVENTS ընկերության հիմնադիրներ Նելլի և Նարինե Գաբրիելյանները, հայ բեմարվեստի յուրատիպ, խարիզմատիկ երգչուհի Սոնա Սարգսյանը, «Էնի Վիշ» ընկերությունը, «Առանց կարծրատիպերի» հաղորդաշարի հեղինակ և վարող Լուիզա Սարգսյանը, «ՄԱԴԱՄ» գործարար կանանց ակումբի հիմնադիր տնօրեն Տաթև Բեյբությանը:

Հարցումների և ուսումնասիրությունների արդյունքում իրականացված «Կոչումը՝ կին․ ոսկե կոդ - 2025» միջոցառումն իրականություն դարձավ նաև շնորհիվ գործընկեր կազմակերպությունների՝ «Արագած» ռազմարդյունաբերական ընկերության՝ ի դեմս հիմնադիր-տնօրեն Հովհաննես Ղարիբյանի, «ԱՐՄՍԵՐՏ» ընկերության՝ ի դեմս հիմնադիր, ռադիոինժեներ, սերտիֆիկացման առաջատար մասնագետ Հենրիկ Մարտիրոսյանի, Երեւանի շամպայն գինիների գործարանի, LIVING WALL EVENTS-ի, «Մադամ» կանանց ակումբի, Prestige Wedding Planner-ի, «Փափայա» հրուշակեղենի մասնագիտացված խանութ սրահների ցանցի:

Միջոցառման ամենահաջողակ հանդիսատեսը հովանավորն «Էնի Վիշ» ընկերության կողմից խաղարկության արդյունքում արժանացավ ուղեգրի դեպի հեքիաթային Կիպրոս՝ Լարնակա:

«Կոչումը՝ կին․ ոսկե կոդ - 2025»-ը լավագույն հնարավորություն է ստեղծելու համագործակցությունների յուրատիպ հարթակ վաստակաշատ և նորաստեղծ կազմակերպությունների համար, ոգեշնչելու երիտասարդ գործարարներին և արժանավույնս գնահատելու հանուն Հայրենիքի առաջընթացի արարող կանանց, արժևորելու, գնահատելու ստեղծարար, գործարար հայ կնոջը:

 

565