Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպությանը մարզական ավան ստեղծելու ներդրումային ծրագրի իրականացման համար կառուցապատման իրավունքով տարածք տրամադրեց։

«Ծրագրով նախատեսվում է վերոնշյալ կազմակերպությանը կառուցապատման իրավունքով տարածք տրամադրել»,- նշեց Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ հավելեց, որ կառուցապատման ծրագիրը շատ մեծամասշտաբ է, բաղկացած է մի քանի փուլից։

«Հիմնականում այն պետք է իրականացվի հայ բարերարների հանգանակությունների հաշվին»,- ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Համբարձում Մաթևոսյանը իր հերթին նշեց, որ ծրագրի արժեքը 5 տարվա համար կազմում է 165 միլիոն դրամ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ վերջին տարիներին սփյուռքից Հայաստանի Հանրապետություն ներդրումների ակտիվացում է նկատվում։ 

 

392