Ցանկացած կամայական ՀԿ կարող է հավատարմագրվել ֆինանսների նախարարությունում և դրա հիման վրա գնալ և վերահսկել ճանապարհների, մանկապարտեզների, դպրոցների, բժշկական կենտրոնների շինարարությունների և գնումների հետ կապված ցանկացած ընթացակարգ: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանն էլ նշեց, որ Քաղաքաշինության կոմիտեն պատրաստ է իրականացնել վերապատրաստման դասընթացները և օգնել հասկանալ, թե այցելելիս ինչին կարող են ուշադրություն դարձնել և իմանալ ու պահպանել շինարարական անվտանգության կանոնները:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով նախագիծը, ասաց. «ՀՀ գնումների մասին օրենքով նախատեսված է մի նորմ, որի համաձայն քաղհասարակությունը ՀԿ-ները եւ հետաքննող լրագրողները, մրցույթին մասնակցած, սակայն հաղթող չճանաչված կազմակերպությունները իրավունք ունեն վերահսկելու պայմանագրերի կատարման ընթացքը եւ ներկայացնելով խորհրդատվական բնույթի դիրքորոշում, որը պետք է ստանա արձագանք եւ հրապարակվի:
Վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տվել քաղհասարակության ցածր մասնակցությունը, որի առանցքային պատճառներից է համեմատաբար բարդ ընթացակարգը, որի պայմաններում այս կամ այն ՀԿ-ն ստիպված է ամեն մի պայմանագրի համար նորից հավաքել եւ ներկայացնել նույն փաստաթղթերը, ամեն անգամ անցնելով վավերացման գործընթաց: Այս նախագիծը կոչված է զգալիորեն պարզեցնել մասնակցության գործընթացը: ըստ այդմ, ֆինանսների նախարարությունը վարելու է ՀԿ-ների եւ լրագրողների ցուցակ, որում ներառվելը կնշանակի, որ ՀԿ-ն այլեւս կարիք չի ունենա յուրաքանչյուր պայմանագրի համար դիմելու պատվիրատուին»:
Մանրամասները տեսանյութում