Ռուսաստանի զինված ուժերի կապի գլխավոր տնօրինության ղեկավար և գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վադիմ Շամարինը երկու ամսով ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու գործով:

Շամարինը խուզարկվել է, որից հետո գեներալը տարվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ հարցաքննության։ Գործը քննվում է թիվ 235 կայազորային զինվորական դատարանում։

Նախկինում այս պաշտոնում գտնվող Խալիլ Արսլանովը նույնպես ձերբակալվել է 2020 թվականին՝ խարդախության և կոռուպցիայի գործով։

530