Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինացի օլիգարխ Վադիմ Երմոլաևի կինը՝ Աննա Երմոլաևան, լրագրողներին ասել է, որ պայթյունի ժամանակ ամուսնու հետ չի եղել։ Ուկրաինացի բլոգեր Անատոլի Շարիյը լրացրել է այս տեղեկությունը՝ նշելով, որ գործարարը Մոնակոյում է եղել իր սիրուհու՝ Աննա Նասոբինայի և իրենց երեխայի հետ։

«Նշվում է, որ հունիսի 29-ի երեկոյան Մոնակոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորել է նրա սիրուհին, որի երկու ոտքերն ու մեկ ձեռքը ստիպված են եղել անդամահատել:

Պարզվել է, որ նա Աննա Նասոբինան է․ նա եվրոպական էլիտար ինտելեկտուալ և աշխարհիկ Eclectique ակումբի ստեղծողն է: Այս կազմակերպությունը մասնագիտացած է ցուցահանդեսների, դասախոսությունների և այլ մշակութային միջոցառումների անցկացման մեջ ոչ միայն Լոնդոնում և Մոնակոյում, այլև մի շարք այլ եվրոպական քաղաքներում, և նախկինում հանդիպումներ է ունեցել Մոսկվայում:

Նասոբինան երկար ժամանակ մտերիմ հարաբերություններ է ունեցել Վադիմ Երմոլաևի հետ, սակայն նրանց ամուսնությունը երբեք պաշտոնապես չի գրանցվել։ Զույգն ունի նաև անչափահաս որդի, որը նույնպես ծնողների հետ էր ողբերգության պահին և վիրավորվել է։

90