«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ կառավարական ամառանոցի մոտ առկա են բոլոր անհրաժեշտ միջոցները, և իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեպքում:
Բոլոր սադրիչները պատասխանատվության կենթարկվեն՝ անկախ նրանց կարգավիճակից:
Հիշեցնենք, որ Վազգեն Գալստանյանը հայտարարել է՝ հավակնություն ունի վարչապետ դառնալու: Այս հանգամանքով պայմանավորված՝ նա դիմել է Գարեգին Բ-ին՝ սառեցնելու հոգևորականի իր կարգավիճակը:
Հանրապետության հրապարակում հավաքված իր աջակիցներին նա ուղղորդում է կառավարական ամառանոց՝ իբր վարչապետի հետ հանդիպման՝ լավ իմանով, որ Կառավարության ղեկավարը գտնվում է Լոռու և Տավուշի մարզում, որտեղ առատ տեղումների հետևանքով մեծ չափերի վնասներ են հասցվել ենթակառուցվածքներին և բնակելի տներին:
Փորձագիտական խմբերը և հանրության տարբեր շրջանակներ կարծիք են հայտնում, որ Գալստանյանի այս քայլը ոչ այլ ինչ է, քան սադրանքներ հրահրել: