Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Սիրելի երևանցիներ, շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլորիդ, այն մարդկանց, որոնք ինտենսիվ օգտվում են տրանսպորտից, և ուզում եմ շնորհակալություն հայտնել նրա համար, որ ընդհանուր Երևանի քաղաքապետարանի վարած քաղաքականությանը աջակցում եք, որովհետև իրապես այս նոր միասնական տոմսային համակարգին անցումը բարդ ճանապարհ էր և բավականին բարդ փուլերով ենք անցել: Ես իրապես շատ ուրախ եմ, որ մենք ընդհանուր մեկ էջի վրա ենք և հասկանում ենք ինչ է տեղի ունենում և ինչի համար»,- ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստի ընթացքում:  

Քաղաքապետը նաև շնորհակալություն հայտնեց վարորդներին իրենց համբերատարության համար:

«Տարբեր քաղաքական ուժեր իրենց նպատակներն ունեն, և իմ գնահատմամբ ոչ թե գնի խնդիրն է, այլ ընդհանուր փորձ էր կատարվում տանել համակարգը կոլապսի, որը ձախողվեց, որովհետև վերադարձ միասնական տոմսային համակարգից դեպի 100 դրամների համակարգ  ուղղակի անհնար էր:

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ անդրադառնալով տարածվող տեղեկատվությանը, որ բանկային քարտերից հավելյալ գումար է գանձվում ուղևորափոխադրումների համար, ասաց. «Մենք բոլոր դեպքերը, որտեղ մեզ բավականաչափ տեղեկատվություն են տրամադրել քաղաքացիները, որպեսզի կարողանանք դեպքը ուսումնասիրել, արձանագրել ենք հետևյալը՝ հաճախ քաղաքացիներն օգտվում են, ինչ-ինչ պատճառներով, այդ թվում՝ միջոցների անբավարար լինելու, պարտք է ձևավորվում և հետագայում այդ պարտքի գանձումը իրենց կողմից դիտարկվում է՝ մերժում տեղի ունեցավ, բայց գումարը գանձվեց»:

Մանրամասները՝ տեսանյութում
 

529