
Այսօր վաղ առավոտից Լոռու ու Տավուշի մարզերում ըստ էության արտակարգ իրավիճակ է, անձրեւի հետեւանքով կան հազարավոր մարդիկ արգելափակված են իրենց բնակավայրերով, մի քանի հարյուր տուժած ընտանիքներ կան, վիրավորներ ու ամենացավալին՝ 3 զոհ։
Բայց այս ամենը չխանգարեց Հայ Առաքելական Եկեղեցու արդեն նախկին հոգեւորականին՝ Վազգեն Գալստանյանին ցնծությամբ հայտարարել, որ Գարեգին Բ-ի օրհնությամբ այլեւս կարող է վարչապետի թեկնածու լինել ու երբ ՀՀ վարչապետը զբաղված էր աղետի գոտում վնասների ճշգրտմամբ՝ գնալ կառավարական ամառանոցներ show անել, ինչպես ինքն է սիրում ասել ու հրճվել, թե ինքը այլեւս ներկա է՝ գործող իղխանությունը նախկին։
Ավելին՝ վաղը Բագրատի շոուի երկրորդ փուլի շարունակությունն է՝ վաղ առավոտից փողոցներ են փակելու, այն դեպքում երբ մարդիկ Հայաստանի մեկ այլ հատվածում սգալու են ու իրենց հարազատների թաղումն է լինելու։ Թե որքան ու ուր կարող է հասնել այս մարդկանց պիղծ գործունեությունը՝ արդեն անպատկերացնելի է, նրանք այսօր անցան բոլոր հնարավոր սահմանները, ինչին Հայաստանի քաղաքացիները չեն կարող աջակցել։