Հայտնի վերլուծաբաններ Պաստուխովների խոհանոցում այս անգամ քննարկվում էր իրավիճակը Հայաստանում: Հոգևորական Գալստանյանի՝ շարժման գլխին հայտնվելը Վլադիմիր Պաստուխովի մոտ ասոցացվեց Ալեքսանդր Յանովի հոդվածներից մեկի հետ, որտեղ նա վերլուծում է ռուսական ուղղափառ եկեղեցու և ռուսական իշխանությունների միջև հարաբերությունները: «Այնտեղ մի շատ կարևոր պահ կա, երբ նա ցույց է տալիս՝ ինչպես է սկզբում ռուս ուղղափառ եկեղեցին վերածվում ռուսաստանյան պետականության միջուկի, ապա այնքան է ներաճում այդ պետականության մեջ, որ սկսում է այն ղեկավարել և մի պահ սկսում է ինտեցիա (մտադրություն) ցուցաբերել, որ ծայրահեղ դեպքում պատրաստ կլինի զոհաբերել պետությունը հանուն իր փրկության»: Սկզբում եկեղեցին օգնում է ազգային պետականություն ունենալուն, սակայն գալիս է մի պահ, երբ հակասության մեջ է մտնում ձևավորված ազգային պետության հետ: Որոշ պահի սեփական եկեղեցու առկայությունը դրական է թվում: Այն օգնում է ազգային պետությանը, սակայն որոշ պահի ձևավորված այդ պետության ու եկեղեցու շահերը սկսում են իրար հակասել: Եվ հենց այդ ժամանակ էլ, եկեղեցին, որպեսզի պահպանի իր գաղափարախոսությունն ու առաքելությունը, պատրաստ է լինում զոհաբերելու իր պետականությունը:
Յանովը բերում է ռուսական պետականության օրինակը թաթարա-մոնղոլական տիրապետության ժամանակներից, երբ եկեղեցին գլխավոր շահառուն էր՝ Ռուսաստանին Հորդային հպատակեցնելու համար: Քանի որ Հորդան երկիմաստ էր կրոնական հարաբերություններում, եկեղեցին ինչ-որ տեղ պահպանում էր դիքերը, իսկ որ պետությունը «նստեց» և կորցրեց 300 տարի՝ դա նրան չէր հուզում: Այսինքն այն իրականում 300 տարի «կերակրել և օրհնել է» ռուսական պետականության փլուզմանն ու այդ ուժին ենթարկվել:
«Հիմա Հայաստանում էլ շատ նման իրավիճակ է: Ես կարծում եմ, որ շատ լարված աշխատում է ռուսական հետախուզության արտաքին ռազմական կորպուսը: Նրանք ահռելի ցանկություն ունեն Փաշինյանին «գցելու» և իշխանության վերադարձնել պրոռուսական կլանին: Երկրորդ հզոր գործոնը դա ժողովրդի դժգոհությունն է. նա պարտվեց պատերազմում: Զգացմունքային տեսակետից հասկանալի է մեկին պատասխանատվության կանչելու ձգտումը, սակայն բոլորը հրաշք են ուզում, չգնան պատերազմ, բայց այդ ամենը հրաշքով հետ բերեն:
3-րդն ամենագլխավորն է. հասարակության էմոցիոնալ վիճակը խիստ կապված է կրոնական գործոնի հետ: Դա նավթային աշտարակի պայքար չէ, այլ հավատքի պայքար է: Այսինքն պատերազմը հավատքի, եկեղեցական իդեալների համար էր, և ստացվում է, որ եկեղեցական իդեալների համար պատերազմի շարունակությունը պահանջում է հայկական պետականության ոչնչացում»:
Այսինքն դրանք համատեղելի չեն: Կամ լինելու է պետականության ոչնչացում, կամ՝ եկեղեցին ապրելու է այդ վերքով: Այստեղ Պաստուխովի համակրանքը Փաշինյանի կողմն է: Ըստ վերլուծաբանի՝ նա ողբերգական ֆիգուր է, սակայն տղամարդավայել ընտրություն կատարեց՝ պետականության պահպանում, ազգի հետագա ծաղկում, դանդաղ աճ: Սակայն կհաղթի՞ Փաշինյանն այս պայքարում, Հայաստանը կհայտնվի՞ քաոսի մեջ՝ դժվարացավ ասել:
«Ես հիմա չեմ տեսնում Մոսկվային այն սյուզերենը, որ կարողանա լուծել ՀՀ առջև դրված խնդիրները: Այսինքն զոհելով պետականությունը, Հայաստանը չի կարող լուծել եկեղեցու առջև դրված խնդիրները»,- եզրափակեց Վլադիմիր Պաստուխովը:
Տեսանյութը դիտել 25-րդ րոպեից