Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։


«Ամեն ինչ կախված է նրանից, թե որն է մեր հայեցակարգը: Որն է ՀՀ մեր ապագայի մասին պատկերացումը: Երբ ես ասում եմ, որ խաղաղության համաձայնագրի տեքստը Հայաստանի շահերի անհրաժեշտ մինիմալ շեմն անցնում է, սա չի նշանակում, որ Ադրբեջանի պարագայում հակառակը պիտի լինի: Եթե կողմերից մեկը համարի, որ իրա շահերին չի համապատասխանում, չի ստորագրի: Համաձայնեցումը նշանակում է, որ երկուսս էլ ասում ենք, որ մենք համարում ենք, որ շահերի մի մինիմալ շեմ կա առնվազն, որոնց համապատասխանում է»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետը:  

Փաշինյանն ասաց, որ սոցիալական հենարան չկա, և կամ պիտի շարունակվի ղարաբաղյան շարժումը և ժողովուրդը գնա ընդդիմադիրների հետևից,  կամ գնա իրական Հայաստանի գաղափարախոսությամբ, խաղաղության պայմանագրի ստեղծմամբ և կենտրոնանա երազանքների  պետությունը դարձնելու գործի վրա: 

Մանրամասները՝ տեսանյութում 

Լուսանկարը՝ արխիվային

520