Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 5-ից կմեկնարկի գեղարվեստի բնագավառում իր ծավալով և տարածաշրջանում միակ ու բացառիկ միջոցառումը՝ «Գեղարվեստական տպագրության Հինգերորդ միջազգային Բիենալեն, Երևան 2025»։

Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ։

Բիենալեի շրջանակում 213 արվեստագետ՝ աշխարհի 48 երկրից կներկայացնեն 423 աշխատանք:

Միջոցառման հատուկ հյուրն է Նորվեգիայի Սոնյա Թագուհու գեղարվեստական տպագրության ամենամյա մրցանակի տնօրեն և ժամանակակից արվեստի առաջատար գործիչ թրուդե Գոմնես Ուգելստադը (Նորվեգիա), որը նաև հանդես կգա որպես Բիենալեի ժյուրիի նախագահ։

Բացման հանդիսավոր արարողությունը
սեպտեմբերի 5-ին, ժամը 19:00
Երևանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» կենտրոն

69