Ռուբեն Մեհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ ասվում է․

Ինչո՞ւ է անհЫնաZZանդություն քոքած՝ սառեցրած արքեպիսկոպոսը Երեւանում փողոցները փակելու գրոտեսկային փորձերից հետո որոշել մեկնել Սարդարապատի հուշահամալիր։ Թե բա «Մայիս 28-ը տոնելու»։ Ինքն է ասում։ Իհարկե, բոլորս ենք նշելու Մայիս 28-ը՝ մեր Պետականության վերականգնման տոնական օրը, որը նաեւ Սարդարապատի հաղթական ճակատամարտի օրն է։ Բայց պարոն Բագրատ/Վազգենը որոշեց օր առաջ մեկնել Սարդարապատ։ Հարց․ ինչո՞ւ։ Հետագծից է երեւում, որ «դաչաների» մոտ նրա ստոր սադրանքը տապալվելուց հետո, շնորհիվ մեր Ոստիկանության արհեստավարժ գործողությունների՝ նա որոշել է շարունակել փորձերը, հիմա էլ Սարդարապատում, հաշվարկելով, որ վաղը Հայաստանի ղեկավարությունը, այդ թվում նրա կողմից թիրախավորված վարչապետը՝ եւս մեկնելու են Սարդարապատ։ Բնականաբար, այնտեղ են վաղը հավաքվելու նաեւ Նաիրի Հունանյանի կարմրադրոշ կուսակիցները, որպեսզի «հարթ տեղը» մի նոր սադրանք քոքեն, բախումներ հրահրեն։

Արժե՞ արդյոք այդ՝ ցածր սոցիալական պատասխանատվությամբ խմբակին նման հաճույք պատճառել։ Դե, իհարկե, ո՛չ։ Հետն էլ երկրի հյուսիսը վերածվել է աղետի գոտու, որի մասշտաբները դեռ վերջնականապես հայտնի էլ չեն, տոնն էլ կսպասի։ Հաստատապես կարելի է սահմանափակվել Երեւանում համապատասխան վայրերում պսակադրությամբ, եւ անբախտ սառեցրածը թող մնա իր մտմտած մունդառության հետ միայնակ՝ իր խմբակով հանդերձ։ Բայց էս հարցը օրենսդրական լուծում է պահանջում։ Այ այդտեղ Կառավարությանը ես ասելիք ունեմ․ էս անկապ մուկ-ու-կատուն վերջ տալ է պետք։

Շնորհավո՛ր Հանրապետության Օրը՝ մեր Պետականության Վերածննդի Տոնը, փա՜ռք Հայաստանին, փա՜ռք հերոսներին։

515