Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 14-16-ը կգործուղվի Հռոմ՝ Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով։
Պատվիրակության կազմում ընդգրկված են ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, արարողակարգի վարչության պետ Ալեքսանդր Մխիթարյանը, նույն վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ Կարապետյանը, հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր Արաքսյա Քոչարյանը և հեռուստաօպերատոր Հրայր Քալաշյանը։
Միաժամանակ, հոկտեմբերի 14-16-ը ներառյալ ԱԺ նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է ԱԺ նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանին։