Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն։

Նախարար Պապիկյանը հանդիպել է ընկերության ղեկավար կազմի հետ, քննարկել համագործակցությանը վերաբերող հարցեր։ Այնուհետև Սուրեն Պապիկյանը ձեռնարկությունում շրջայց է կատարել, որի ընթացքում ներկայացվել են ընկերության արտադրանքի նմուշները։

«Այս հրաշքները շուտով կճախրեն Հայաստանի երկնքում»,- գրել է նախարարը և կից տեսանյութ հրապարակել։

75