Սիլիկյան թաղամասում ավտոկռունկն ընկել է ավտոմեքենայի վրա. կա տուժած

Մայիսի 28-ին՝ ժամը 16։50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցում ավտոկռունկը ընկել է ավտոմեքենայի վրա. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քարի վերամշակման արտադրամասում ավտոկռունկի սլաքի ճոպանը պոկվել է, սլաքն ընկել է մոտակայքում կայանած Foton մակնիշի բեռնատարի ծածկի վրա աշխատող քաղաքացու վրա։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածին տեղի ուժերով դուրս են բերել ավտոկռունկի սլաքի տակից։ Փրկարարները տեղում տուժածին ցուցաբերել են առաջին օգնություն. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
29 Մայիս, 2024 14:11
491
Երևանում բախվել են «Կիա»-ն և «Օպել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում
14 Սեպտեմբեր, 2025 19:32
Երևանում «BMW»-ն բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ էլեկտրասյանը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11 Սեպտեմբեր, 2025 11:56
Գյումրի-Երևան ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել. վիրավորներից մեկն անչափահաս է
04 Սեպտեմբեր, 2025 21:07