Ես ռեկորդներ չեմ փնտրում, նրանք են ինձ հետապնդում․ Ռոնալդու
![](https://araratnews.am/admin/images/1716973893.jpg)
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի առաջնությունում իր սահմանած ռմբարկուական ռեկորդը: Պորտուգալացին մեկ մրցաշարում 35 գոլ է խփել, ինչն արաբական առաջնության պատմության լավագույն ցուցանիշն է:
«Ես ռեկորդներ չեմ փնտրում, նրանք են ինձ հետապնդում»,- գրել է 39-ամյա ֆուտբոլիստը:
Պորտուգալացին նաև դարձել է Սաուդի Պրո լիգայի պատմության մեկ առաջնության ամենաշատ գոլային գործողությամբ ֆուտբոլիստը (35 գոլ + 11 գոլային փոխանցում):
29 Մայիս, 2024 13:11
411