Այդ շարժումից պարզապես մնացել են իրենց մարմինները փողոցում՝ 100-200 հոգի, բայց հավաքող չկա․ ակնհայտ է, որ սա օտար պետության շահերը սպասարկող ուժ է։ Ռուսական ԿԳԲ-ն գզրոցում պահած եկեղեցու «սառցակալած» հատվածին հանել է փողոց ու սրանք մինչև վերջ մաշելու են։ Այս մասին Araratnews-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հայկ Սուքիասյանը։

«Իրենցից բան չի  մնացել, այդ մարդը բացարձակ հակաքրիստոնյա է, իսկ քաղաքականության մեջ աղանդավոր է և ինքը քաղաքական աղանդ է։ Իսկ քրիստոնեության տեսանկյունից ինքը հակամարդ է և նաև բարոյականության հետ որևէ կապ չունեցող մարդ է։ 100 հոգի են, մնում է գնան սադրանքի՝ ոստիկանությանը վիրավորել, ԱԳՆ և ՆԳՆ շենքեր են գնում և այլն։ Իր լեշը վերցրած ընկել է տարբեր տեղեր ու որոնում է սադրանք, որովհետև այլ ելք չի մնացել, որ հետո ստացվի այս սառցակալած սրբազանի նկատմամբ ուժ կիրառվի կամ ձերբակալի՝ դա լինի վերջին հնարավորությունը, որ մարդիկ իբրև թե մոբիլիզացվեն։ Եթե մենք լինեինք իշխանություն՝ այս մարդիկ հենց սկզբից ձերբակալված կլինեին, երբ ոտքը դուրս էր դնում թեմից։ Իրենց ուզածը սա է, իսկ Ռուսաստանից ունեն հանձնարարություն, որ պետք է գնան հեղաշրջման, բայց քանի որ չի հաջողվում՝ ռուսները սրանց մինչև վերջ մաշացնելու են, որովհետև այս մարդը այլևս չի խորշում բարոյազրկվել վերջնականապես։ Այս մարդը այլևս զրո է, քաղաքական աղանդ, որոնք գրոհում են Հայաստանի ազատության և անկախության դեմ, բայց մեր ժողովուրդը այս տեսակին անհաղորդ է․ մի քանի օր էլ անցնի՝ կմաշվեն կգնան»։

Հարցին՝ արդյոք Գալստանյանը, երբ Ալիևի հասցեին ասում է, թե ինչ ասեն անելու է, այդպիսով չի սադրում հակառակորդին, Սուքիասյանը պատասխանեց․ «Էլի եմ ասում՝ այս մարդը միջպետական կոնֆլիկտ է հրահրում․ ժամանակին սահմանազատում թույլ չէր տալիս և մի տափակ հայտարարություն էր անում՝ ոտնահարելով միջազգային բոլոր հնարավոր սկզբունքները, ասում, թե ՀՀ սահմանն այն է, որտեղ զինվորը կանգնած է։ Հիմա էլ Երևանի փողոցներում իրեն դրել է տղամարդու տեղ, որ ինքը չի, բայց Ադրբեջանին հրահրում է Հայաստանի վրա։ Երբ ինքը Ալիևի մասին բաներ է խոսում՝ պետք է ասի՝ արդյո՞ք պատրաստ է երեք գիշատչի՝ Ադրբեջանի, Ռուսաստանի ու Թուրքիայի դեմ դուրս գալ»։

Սուքիասյանի կարծիքով՝ եթե Ալիևի անունը տալով Գալստանյանը չի խոսում Ռուսաստանից՝ նշանակում է գործակալ է նա․ «Կամ տգետ ախմախ ես, աղանդավոր ես, կամ էլ ագենտ, իր դեպքում՝ ենթադրում եմ երկուսը միասին․ ինքը տգետ գործակալ է։ Եթե իրենց արտգործնախարարների հայտարարություններն էլ նայենք՝ մենք Ռուսաստանի հետ հարաբերություններ պետք է զարգացնենք, ԵՄ չպետք է մտնենք, ինչը Հայաստանի կործանման ծրագիր է։ Եվ իրենց աղմուկը ավելի շատ է, քան իրենք կան, իսկ ինչ վերաբերում է Խոջալուին՝ իշխանությունը հայտարարություն է արել․ դու ո՞վ ես, որ արտգործնախարարը քեզ իջնի բան բացատրի»։

Սուքիասյանը հավելեց, որ Գալստանյանը ոչ մի բան է, զրո, և եթե իշխանություններն արձագանքել են Ալիևին, ապա Բագրատ Գալստանյանը թող գնա ու դա կարդա։

2761