Ես խորապես համոզված եմ, որ նարատիվները եւ մտածելակերպը, որից ելնելով Դուք այս կամ այն հարցին գնահատական եք տալիս՝ եթե ոչ ներարկված, ապա գոնե զգալիորեն համընկնում են այն ծրագրերի հետ, որոնք ունեն որոշ կայսրություններ եւ հետեւաբար ձեռնտու են եւ տեղավորվում են այդ ծրագրերի մեջ։ Այս մասին ԱԺ-ում պատասխանելով ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Քավ լիցի, ես Ձեզ որեւէ կոնկրետ բանում չեմ մեղադրում. ես ոչ օտարերկրյա շահերի սպասարկում կամ գործակալ բառը օգտագործեցի, որոնցով ինձ պիտակավորում են այն մարդիկ, որոնց մաս եք Դուք կամ Ձեր քաղաքական ուժը»,- ասաց նա։

786