Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ընդդիմության ինքնահայեցման ֆունկցիան ինչ-որ մեկը hack է արել և կոտրել է և ձեր ինքնության մեջ ինքնահայեցումը չկա: Ձեր նախագծով պետք է քրեական հետապնդում հարուցել Հովհաննես Քաջազնունու վրա, քանի որ ինքն ասում է՝ եկեք ինքնահայեցմամբ զբաղվենք»,- ԱԺ հերթական նիստում ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Կոնջորյանը մեջբերեց Քաջազնունուն՝ «Դաշնակցությունն այլևս անելիք չունի» գրքից հատված և նշեց, որ ՀՅԴ-ն հերթական անգամ ուրանում է Քաջազնունուն և դաշնակցությանը. «Այո, 100 տարի անց, կրկին, դաշնակցությանը այլևս անելիք չունի»:

678