Մենք պայմանավորվում էինք բանակցել՝ Ձեր մասնակցությամբ այնտեղ խորհրդարանը ծովից ծով Լեռնային Ղարաբաղ էր հռչակում. Միրզոյան (տեսանյութ)
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, նշեց, որ պատերազմից հետո, երբ ՀՀ իշխանությունները պայմանավորվում էին բանակցել՝ ՀՅԴ մասնակցությամբ ԼՂ խորհրդարանը ծովից ծով Լեռնային Ղարաբաղի մասին բանաձեւեր էր հռչակում։
«Վերջում էլ ամեն ինչ ջրեցիք, ասեցիք՝ այս ղեկավարությունը հանձնողական է, բերեցիք ուրիշ ղեկավարություն, որը երկու օրվա ընթացքում լուծարեց այդ միավորը։ Մեղադրե՞լ եք ուզում, ուրեմն լավ իմացեք՝ Ձեր ուժի անմիջական մասնակցությունը այդ արհավիրքի մեջ շատ ուժեղ, հյութալի, մարմնեղ եւ անշեղելի էր»,- ասաց նա։
Միրզոյանը նաեւ նշեց, որ ԵՄ առաքելության ՀՀ տարածքում տեղակայումից հետո որեւէ մեծ հարձակում, ներխուժում չի եղել։
04 Հունիս, 2024 15:09
16358
Արարատ Միրզոյանը ելույթով հանդես կգա «Մանամայի երկխոսություն» ֆորումի եզրափակիչ նիստին
01 Նոյեմբեր, 2026 13:47
Արարատ Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
01 Նոյեմբեր, 2026 11:46
Արարատ Միրզոյանը Լիբանանի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկու երկրների միջև հետագա զարգացման հարցեր
31 Հոկտեմբեր, 2026 13:18