Մբապեն գերազանցել է Զիդանի ձեռքբերումները Ֆրանսիայի հավաքականում
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն գերազանցել է Զինեդին Զիդանի նվաճումը Ֆրանսիայի հավաքականում։ Այս մասին հայտնում է Sportsration-ը։
Հունիսի 5-ին կայացած Լյուքսեմբուրգի հետ ընկերական խաղում (3:0) Մբապեն դարձել է գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Նա այժմ ունի 27 գոլային փոխանցում ազգային հավաքականում: Այս ցուցանիշով նա շրջանցել է Զիդանին և Թիերի Անրիին, որոնք ազգային հավաքականի խաղերում կատարել են 26-ական գոլային փոխանցում։
Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն գոլային փոխանցումը Անտուան Գրիզմանն է։ Նա կատարել է 30 գոլային փոխանցում։
Մբապեն Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 78 հանդիպում և դարձել 47 գոլի հեղինակ։
06 Հունիս, 2024 14:48
600