ՀՀ կառավարության հերթական նիստում, երբ քննարկվում էր ԱՕԿՍ-ի՝ պետությանը վերադարձված շենքը վարձակալության տալու հարցը, ՀՀ Գլխավոր դատախազը հայտնեց, որ անցյալ շաբաթ եւս մեկ գույքի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։

«Դա նախնական իրավունքն է՝ Կողբացի 36/3 հխսցեի նկատմամբ՝ 235.8 քմ անշարժ գույքի մասին է խոսքը եւ այս պահին Հայաստանի Հանրապետությունը ունի կառուցապատման իրավունք»,- ասաց նա։

Վարչապետը հարցին ի պատասխան նշեց, որ այդ գույքը արդեն ծանրաբեռնված էր վարձակալության պայմանագրով, բայց քանի դեռ շենքի ավարտական ակտ՝ վարձակալության պայմանագիրը վերակնքել ՀՀ-ն չի կարողանա. «5 տարով, բավական լուրջ գումարի մասին է խոսքը, երբ կառուցապատման իրավունքը փոխարինվի սեփականության իրավունքով՝ ՀՀ-ն արդեն ունի ռեզերվ արած վարկային պայմանագիր եւ ընդամենը պայմանագիրը պետք է վերակնքել»։

583