ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Արմեն Սիմոնյանն ու Քրիստինե Ղալեչյանն ընդունել են ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր։

 

«Դեսպանին է ներկայացվել նաև Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների պատճառով վնասված կամուրջների խնդիրը։ Ընդգծվել է, որ հեղեղումների պատճառով վնասվել է 23 կամուրջ, ամբողջությամբ փլուզվել դրանցից 16-ը, ինչի հետևանքով որոշ համայնքների բնակչության հետ արտաքին կապը կտրվել է։

 

Նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ակնկալել է ԱՄԷ օժանդակությունը 1 կամրջի վերականգնման կամ 1 շարժական կամուրջ տեղակայելու հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ։

241