Հունիսի 8-ին, ժամը 22.45-ի սահմաններում, Սյունիքի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս Երևան-Մեղրի ճանապարհի 200-րդ կմ հատվածում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԿամԱԶ 53202» մակնիշի բեռնատարը: Կապանցի վարորդը հայտնել է, որ մեքենան բեռնված է մոտ 16 խորանարդ մետր վառելափայտով, որի ձեռք բերման վերաբերյալ, սակայն, չի ներկայացրել համապատասխան փաստաթղթեր:

Բեռնատարը տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Հանգամանքները պարզվում են:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սիսիանի քննչական բաժին:

216