Երեկվա իրադարձությունները այստեղ և այս դահլիճում ևս մեկ անգամ հաստատում էին այն բանը, որ մեր ընդդիմադիր գործընկերները ի սկզբանե խորհրդարան են եկել ոչ թե աշխատելու, այլ աշխատողներին խանգարելու, օրենսդիրի աշխատանքը խափանելու և սադրանքներ հրահրելու համար: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանը:

 

«Երեկ բախումներ հրահրվեց նաև դրսում, նախկին, այսպես կոչված, հոգևորականի կողմից, հաստատվեցին մեր այն կանխատեսումները, որ փակուղի մտած Բագրատ Գալստանյանի և Գարեգին Բ-ի շարժումը աշխուժացնելու համար նրանք կարող են դիմել սադրանքի»,- ասաց նա:

Ղազարյանը նշեց, որ հոկտեմբերի 27-ին կաթողիկոս դարձածը, բնական է, պետք է հրահրեր բախումներ, արյուն թափվեր, բնական է, որ սեփական ունեցվածքի ճոխության մասին մտածող, սեփական հոտից կտրված ու բարձրաստիճան հոգևորականից այլ բան հնարավոր չէ սպասել:

447