Բայդենը չի չեղարկի Կիևի կողմից ամերիկյան զենքի օգտագործման արգելքը Ռուսաստանի թիրախներին հարվածելու համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր չէ չեղարկել Կիևի կողմից ամերիկյան զենքի օգտագործման արգելքը Ռուսաստանի մարտական գոտուց հեռու գտնվող թիրախներին հարվածելու համար։
«Իմ դիրքորոշումը հեռահար հարվածների վերաբերյալ չի փոխվել»,- ասել է նա Իտալիայում կայացած մամուլի ասուլիսում։ Միևնույն ժամանակ, Բայդենը հիշեցրել է, որ նախկինում թույլ է տվել օգտագործել Միացյալ Նահանգներին փոխանցված զենքը՝ սահմանամերձ շրջաններում ռազմական թիրախների վրա հարձակվելու համար, «քանի որ այդ քայլը շատ խելամիտ է»։
14 Հունիս, 2024 16:05
508