Լուկաշենկոն դավաճանեց Հայաստանին, ինչպես նաև Ուկրաինային. Տիխանովսկայան սատարել է Փաշինյանին

Բելառուսի դեմոկրատական ուժերի առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան սատարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն ասել է, որ ինքը, ինչպես նաև Հայաստանի մյուս պաշտոնյաները չեն գնա Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահի պաշտոնը զբաղեցնում է Ալեքսանդր Լուկաշենկոն:
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ չի այցելի Բելառուս, քանի դեռ Լուկաշենկոն իշխանության ղեկին է։ Նա ճիշտ է, Լուկաշենկոն դավաճանեց Հայաստանին, ինչպես դավաճանեց Ուկրաինային: Աշխարհին անհրաժեշտ է ազատ և ժողովրդավար Բելառուս՝ որպես խաղաղության համար վստահելի գործընկեր, այլ ոչ թե նենգ բռնապետ»,- գրել է Սվետլանա Տիխանովսկայան X սոցիալական ցանցում։
14 Հունիս, 2024 17:38
825
Զուրաբիշվիլին ասել է, որ ինքը չի ցանկանում դառնալ նոր Տիխանովսկայա
19 Դեկտեմբեր, 2024 15:19
Շնորհակալություն հայտնեցի Լուկաշենկոյի ռեժիմի դեմ հաստատակամ դիրքորոշման համար. Տիխանովսկայան՝ Միրզոյանի հետ հանդիպման մասին
21 Հունիս, 2024 15:18
Բելառուսի ընդդիմադիր առաջնորդը դիմել է Եվրոպայի խորհրդին
19 Օգոստոս, 2020 15:58