2020թ. Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի նկատմամբ հաստատակամ դիրքորոշման համար: Այս մասին նա գրել է X-ում՝ կից հրապարակելով տեսանյութ իր և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից:

«Մեծ պատիվ է հանդիպել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին Վիլնյուսում։ Ես շնորհակալություն հայտնեցի Հայաստանին՝ Լուկաշենկոյի ռեժիմի դեմ հաստատակամ դիրքորոշման համար և հույս հայտնեցի Հայաստանի և մեր ժողովրդավարական ուժերի միջև սերտ համագործակցության շարունակականության համար։ Հայաստանի և Բելառուսի ժողովուրդն արժանի է ազատ, ժողովրդավարական և եվրոպական ապագայի»,- գրել է նա:

Նշենք, որ Արարատ Միրզոյանը հանդիպել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ Վիլնյուս այցի շրջանակներում՝ հունիսի 20-ին։

364