
Միայն այն, որ մենք ԵՄ անդամակցության հայտը ներկայացնենք, դա արդեն մեր անվտանգության աստիճանը մի աստիճան բարձրացնում է, մի աստիճան բարձրացնում է ԼՂ հայ բնակչության ԼՂ վերադառնալը: Այս մասին այսօր Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկը իշխանություններին ներկայացնելու թեմայով քննարկմանն ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նա նշեց, որ իրենց խնդիրը մեր ունեցած գաղափարները հանրությանը տեղ հասցնելն է, իշխանությանը համոզելն է, որ հանրությունը պատրաստ է դրան: Նա ասաց, որ փորձում են լուծումներ առաջարկել իշխանությունը, ուլտիմատումներ չեն դնում:
«Եթե ուզում եք իմանաք, այս երկրում իրական ընդդիմությունը մենք ենք, ոչ թե այն փողոցի ընդդիմությունը, որ իրեն շարժում է համարում, բայց դա շարժում չէ, «դվիժենի» է, իրենք ասում են՝ մեր տեղը Ռուսաստանի գրպանում է»,- ասաց նա: