ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը տեսանյութ է հրապարակել և գրել․

Աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվեց։

Հեղեղումից կարճ ժամանակ անց` այսօր, արդեն մեզ հաջողվեց շահագործել Ալավերդիից դեպի Այրում վնասված երկաթգիծը։ Բեռնատար գնացքն անցել է նորոգված երկաթգծով։

Երկաթուղու աշխատանքը գործնականում վերականգնված է։

Շնորհակալություն «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ տնօրինությանն ու աշխատակիցներին ցուցաբերած աջակցության և երկաթուղու աշխատանքը կարճ ժամանակում վերականգնելու գործում ներդրած ջանքերի համար:

 

328