ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել է Միջազգային զարգացման գործակալության (USAID) և պետքարտուղարության միջոցով Ուկրաինային 1,5 միլիարդ դոլար հատկացնելու մասին։

Սպիտակ տնից հայտնում են, որ միջոցների մեծ մասը՝ 500 միլիոն դոլարը, կուղղվի Ուկրաինայում արտակարգ էներգետիկ կարիքների բավարարմանը, մասնավորապես՝ վնասված ենթակառուցվածքի վերանորոգմանը:

Ավելի քան 379 միլիոն դոլար կուղղվի փախստականների, ներքին տեղահանվածների և հակամարտությունից տուժած համայնքների համար մարդասիրական օգնությանը՝ սննդից մինչև ջրամատակարարում, սանիտարական և հիգիենայի ծառայություններ:

Եվս 300 միլիոն դոլար կուղղվի Ուկրաինայի քաղաքացիական անվտանգության աջակցությանը՝ ուկրաինացի սահմանապահներին և իրավապահներին սարքավորումներով ապահովմանը:

«Այդ միջոցները տրամադրվում են որպես արտաքին օգնության ավելի մեծ փաթեթի մաս, որը նախաձեռնել է նախագահ Բայդենը՝ Ուկրաինայի ժողովրդին աջակցելու համար»,- նշել են Սպիտակ տանը:

308