Քարահունջում, Որոտանում և Շուռնուխում կարկուտը ոչնչացրել է պտղատու այգիներ, մշակաբույսերի դաշտեր (լուսանկարներ)
Ուժգին կարկուտը Գորիս համայնքում, հատկապես՝ Քարահունջ, Որոտան, Շուռնուխ բնակավայրերում բնակիչներին զրկել է հիմնական եկամտի աղբյուրից՝ լիովին ոչնչացրել է պտղատու այգիները և մշակաբույսերի դաշտերը: Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից: Ընդամենը կես ժամում ծաղկող այգիներն ու հասունացող բերքը հողին է հավասարեցրել: Բնակավայրերում ոչինչ չի մնացել առատ բերք խոստացող հողատարածքներից: Բնակավայրերի համար գյուղատնտեսությունը ամենակարևոր կամ նույնիսկ միակ եկամտի միջոցն է: Բնակիչները հուսահատ են. Շատերը վարկեր էին վերցրել՝ այս տարվա ցանքատարածքները մշակելու համար, սակայն հիմա ստիպված կլինեն դիմակայել ծանր ֆինանսական խնդիրների: Համայնքը վնասները քարտեզագրում է։





16 Հունիս, 2024 17:30
587
«Ֆեստիվառը»՝ Գորիսում․ անվճար զբոսաշրջային երթուղիներ, տոնավաճառ և համերգային երեկո
14 Օգոստոս, 2026 23:30
Շրջայց՝ Կապանի և Գորիսի դրամատիկական թատրոններում
12 Օգոստոս, 2026 19:55
Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում
15 Հունիս, 2026 15:24