Կրեմլը Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովի արդյունավետությունը զրոյական է համարել

Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովի արդյունավետությունը զրոյական է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եթե խոսենք այս հանդիպման ընդհանուր արդյունավետության մասին, ապա, իհարկե, այն ձգտում է զրոյի: Այստեղ դուք կարող եք սա համարել սուբյեկտիվ, կարող եք համարել օբյեկտիվ կարծիք, բայց դժվար թե այնտեղ խոսեք արդյունավետության մասին»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Նշենք, որ հունիսի 15-16-ը Շվեյցարիան Բյուրգենստոկ հանգստավայրում` Լյուցեռն քաղաքի մոտ, Ուկրաինայի վերաբերյալ կոնֆերանս է անցկացրել: Իրենց մասնակցությունը հաստատել էին 91 երկիր և 55 պետությունների ղեկավարներ, ինչպես նաև ութ կազմակերպություն, այդ թվում՝ ԵՄ-ն, Եվրոպայի խորհուրդը և ՄԱԿ-ը։
17 Հունիս, 2024 17:36
514
Կրեմլը Բաքվում լրագրողների ձերբակալությունը համարում է «չափազանց էմոցիոնալ արձագանք»
01 Հուլիս, 2025 14:42
Կրեմլը հաստատել է Պուտինի և Արաղչիի հանդիպումը
23 Հունիս, 2025 11:31
Չենք ցանկանում միջամտել ՀՀ-ի ներքին գործերին, բայց ուշադրությամբ հետևում ենք Կարապետյանի հետ կապված ամեն ինչին. Պեսկով
20 Հունիս, 2025 13:42