«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի նախագահ Սմբատ Կարախանյանը։

 

– Պարոն Կարախանյան, ի՞նչ դիտարկումներ ունեք Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնության շուրջ։ Համարո՞ւմ եք, որ սա  մեր կապիտուլյացիան է։

 

– Սթափ նայենք իրավիճակին։ Մոսկվայում կա շատ ուժեղ ադրբեջանա-թուրքական լոբբի, որոնք ադրբեջանական քարոզչությունը փորձում են որպես իրականություն ներկայացնել։ Այդ լոբբին երեկվանից, այսօր առավոտվանից զարթնել է, սկսել են հասկանալ, թե իրականում ինչ կատարվեց։ Այդ մարդիկ շատ դժգոհ ու անհանգստացած վիճակում են գտնվում՝ սկսած ամենաթունդ կազմակերպիչ Ռուսաստանի դեսպան Բյուլբյուլօղլիի որդուց, որը նամակներ է  գրում ռուսական ուժային կառույցներին, միջոցառումներ կազմակերպում, իրեն պատռելով մեյդան ընկնում։ Իրենք այսօր արթնացան, մի հատ էլ սթափ նայեցին իրավիճակին ու հասկացան, որ իրենք դե ֆակտո, իսկ հետագայում նաև դե յուրե պարտվել են։ Ռուսական հռետորաբանությունը խաղաղապահ ուժերի մուտք գործելուց հետո սկսեց փոխվել, կոշտանալ։ Իրենք զարթնեցին ու հասկացան, որ Ղարաբաղը կորցրել են։ Փաստենք մի բան՝ Ադրբեջանը վերջնականապես ու անշրջելիորեն կորցրեց Ղարաբաղը։ Մենք այդ շրջանները համարում էինք անվտանգության գոտի, խոսում Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի մասին։ Միջազգային հանրությունը չէր համարում Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն, համարում էին, որ էթնիկ խնդիրները պետք է լուծել ու ինչ-որ ձևով ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը։ Մենք այլ բան էինք ասում, բայց իրականում միջազգային հանրությունը՝ կոնկրետ գերհզոր պետություններ, այս քաղաքականությունն էին վարում:

 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

5269