Վարչապետ Փաշինյանը և դեսպան Ռիխտերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քննարկումների շուրջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը: Այդ առումով, վարչապետն ընդգծել է Գերմանիայի կարևոր դերակատարությունը:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քննարկումների շուրջ:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի և Գերմանիայի համագործակցության զարգացմանը նպաստելու համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:
19 Հունիս, 2024 21:40
809
Ադրբեջանի հետ խաղաղությունը պատմական փոփոխություն է ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլև ընդհանուր տարածաշրջանի համար. վարչապետ
30 Հոկտեմբեր, 2025 10:29
Էսկալացիայի մասին լուրերի հոսքի նպատակը բուն լուրը քողարկելն է. վարչապետ
21 Մարտ, 2025 22:38
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների մասին. վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածը
04 Մարտ, 2025 10:10
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ
25 Օգոստոս, 2026 21:15
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին
24 Օգոստոս, 2026 19:22
Երիտասարդության միջազգային օրը կնշենք Սևանի ափին․ Նիկոլ Փաշինյան
12 Օգոստոս, 2026 21:12