Ինչպես հայտնի է՝ իրավապահները կոտրել են Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության դարպասը և առգրավել Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանին սպասարկող ծառայողական մեքենան:
Անդրադառնալով տեղի ունեցածին, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
«Արցախի վերջին նախագահի ծառայողական մեքենան մեր վճարած հարկերով չէ՞ր գնվել։
Իսկ այն ամբողջ մարտական տեխնիկան որ Արցախի վերջին նախագահը անվնաս հանձնեց ռուս-ադրբեջանական տանդեմին` մեր վճարած հարկերով չէ՞ր գնվել։
Իսկ այն բոլոր պետական ավտոմեքենաները, որոնք Արցախի վերջին ՆԳ նախարարն ու այլ պաշտոնյաներ «ռազկուլաչիտ» անելով գրպանեցին` մեր վճարած հարկերով չէի՞ն գնվել։
Հ.Գ. Մարդ կա` մարդ է, մարդ էլ կա`փորձում է Արցախի կորստի հաշվին էլ մի բան (ավտոմոբիլ) գողանա»։