ԵՄ-ն ընդունել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը
Եվրամիությունը ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը՝ ուղղված էներգետիկ, ֆինանսական և առևտրային ոլորտներին։ Այս մասին հայտնում է ԵՄ խորհրդի պաշտոնական կայքը։
«Փաթեթը ներառում է սահմանափակող միջոցներ ևս 116 ֆիզիկական և իրավաբանական անձի նկատմամբ»,- ասվում է հաղորդագրությունում։
Եվրամիությունը սահմանափակումներ է մտցրել եվրոպական նավահանգիստներով ռուսական հեղուկացված բնական գազի տարանցման համար։ Ըստ ԵՄ խորհրդի՝ միջոցառումներն ուղղված են վաճառքից և փոխադրումներից Ռուսաստանի եկամուտների կրճատմանը։
24 Հունիս, 2024 16:22
543
Կտրիճ Ներսիսյանի վերաբերյալ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան սրբազանի բարձրացրած հարցերը մնում են արդիական
20 Օգոստոս, 2026 22:27
Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ․ սեպտեմբերին ընդառաջ
20 Օգոստոս, 2026 20:41
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
20 Օգոստոս, 2026 10:05