ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՚Բրայենը ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ անդրադարձել է Ադրբեջան նախատեսվող իր այցին ու Ադրբեջան-Հայաստան խաղաղության բանակցություններին․ 

«Մենք հստակ ենք նախագահ Ալիևի հետ՝ ժամանակն է խաղաղության, և դա միայն Ադրբեջանի հարցը չէ, դա ամբողջ տարածաշրջանի ու Կենտրոնական Ասիայի հարցն է։ Այդ բոլոր երկրները հիմա արտահանում կատարում են կամ Չինաստանով, կամ Ռուսաստանով։ Այլընտրանքային ճանապարհ ունենալու համար նրանք պետք է գնան Ադրբեջանով։ Մի ճանապարհը անցնում է Վրաստանով դեպի Սև ծով, բայց մեկ ուրիշը՝ ավելի լայնը, կարող է գնալ Ադրբեջան-Հայաստան-Թուրքիայով։ Այդ դիտանկյունից մենք խաղաղության պայմանագրի կարիք ունենք Ադրբեջանի ու Հայաստանի միջև։ Ժամանակն է խաղաղություն կնքելու, որով պատերազմի հետևանքներն էլ կարող ենք լուծել»,- նշել է Օ՚Բրայենը։

298