Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում բեռնատար է կողաշրջվել, վարորդը հոսպիտալացվել է
Հունիսի 29-ին՝ ժամը 09:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա.) և Shacman մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Ս.). վերջինս կողաշրջվել է և առկա է դիզվառելիքի արտահոսք։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Shacman մակնիշի բեռնատարի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել Shacman մակնիշի բեռնատարը և դադարեցրել վառելիքի արտահոսքը։
29 Հունիս, 2024 17:27
655
Գործարկվելու է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շչակը
01 Մարտ, 2022 02:39
ԵՊԲՀ ուսանողներ Շոթա Մարտիկյանը և Արման Եղիազարյանը Հանրապետական ուսանողական օլիմպիադայի հաղթողներից են
03 Մայիս, 2021 17:23
Օրվա կադրը Աբովյան փողոցից
30 Հունվար, 2024 22:10
Շերամի փողոցից 11-ամյա երեխա է հոսպիտալացվել
19 Հոկտեմբեր, 2021 20:37