Բեն Աֆլեքն իր իրերը տեղափոխել է Ջենիֆեր Լոպեսի եւ իր ընդհանուր տնից
Բեն Աֆլեքն իր եւ Ջենիֆեր Լոպեսի ընդհանուր տնից դուրս է բերել իր իրերը, հայտնում է PEOPLE-ը՝ հղում անելով աղբյուրին։
Ավելի քան մեկ ամիս է, ինչ Բենն ու Ջեյ Լոն ապրում են առանձին: Իսկ այժմ դերասանը տեղափոխել է իր իրերը Բեւերլի Հիլզում գտնվող իրենց առանձնատնից, մինչդեռ Լոպեսը հանգիստն է վայելում Եվրոպայում:
«Բենը շարունակում է տուն վարձել Բրենթվուդում։ Նա այնտեղ է մոտ երկու ամիս»,-ասել է մեկ այլ աղբյուր,-«Նա կարծես լավ է: Նա ամեն օր իր աշխատասենյակում է եւ կենտրոնացած է իր աշխատանքի վրա։ Բենը նաեւ ժամանակ է անցկացնում երեխաների հետ»:
Աֆլեքն ու Լոպեսն ամուսնացել են 2022 թվականի հուլիսին, իսկ այս ամսվա սկզբին վաճառեցին այն առանձնատունը, որտեղ միասին ապրում էին 2023 թվականի հունիսից:
30 Հունիս, 2024 14:26
851
Ռուբեն Ռուբինյանը և Ռուսլան Ստեֆանչուկը քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հարցեր
16 Հոկտեմբեր, 2026 14:41
Ռուբեն Ռուբինյանը Հռոմում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պերե Խուան Պոնս Սամպիետրոյի հետ
16 Հոկտեմբեր, 2026 12:54
Հրդեհ Բենյամին բնակավայրում. այրվել է 400 հակ անասնակեր
09 Հոկտեմբեր, 2026 22:30