Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում պարզաբանելով Լոռու եւ Տավուշի մարզերում հեղեղումների հետեւանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին հարցը, նշեց, որ մարզերում կա մի քանի կատեգորիա. առաջինը, երբ ջրհեղեղը մարդու տունը քանդել է, այսինքն՝ չկա այդ տունը. «Այս դեպքում մենք տալիս ենք բնակարանի գնման վկայագիր, որպեսզի մարդիկ բնակարան ձեռք բերեն»։

Փաշինյանը նշեց, որ մնացած դեպքերում Կառավարությունը քաղաքացիներին հատկացնում է գումար, որպեսզի հնարավորինս արագ բնակարանները վերանորոգեն եւ վերադառնան իրենց տներ. Վարչապետն ասաց, որ միջինացված հաշվարկով 1 քառ մետրի համար 60 հազար դրամ կհատկացվի։

Բնակարանների գույքի փոխհատուցման համար գործադիրի ղեկավարը հայտնեց, որ առաջին գոտիով կհատկացվի 1.2 միլիոն հազար դրամ եւ երկրորդ գոտում 800 հազար դրամ։

ՆԳ նախարարը հայտնեց, որ դիմումներն ընդունվում են հուլիսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը։

263