Հուլիսի 3-ին Աստանայում եռակողմ հանդիպում է կայացել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պակիստանի Իսլամական Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆի միջև։
Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանի նախագահի, Թուրքիայի նախագահի և Պակիստանի վարչապետի եռակողմ ձևաչափով գագաթնաժողովն առաջին անգամ է անցկացվում, նշվել է դրա պատմական նշանակությունը և վստահություն հայտնվել, որ այսուհետ այս հանդիպումները պարբերական բնույթ են կրելու։
Հատկապես ընդգծվել է, որ Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանը միմյանց հետ կապված են պատմական և կրոնական արմատներով ու եղբայրական հարաբերություններով։ Նշվել է, որ այդ երկրները մշտապես աջակցում են միմյանց միջազգային կազմակերպությունների շրջանակներում և խոսվել է ապագայում դա շարունակելու կարևորության մասին։