«Մենք մասնավոր լողավազաններին ասում ենք, որ դուք երեխաների խմբակներ ձեւավորեք եւ պրոֆեսիոնալ մարզիչով երեխաները թող զբաղվեն լողով՝ մենք իրենց ամսվա վճարը կտանք»,- այս մասին Կառավարության ղեկավարն ասաց անդրադառնալով Հայաստանի Հանրապետության մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը հաստատելու մասին որոշմանը։

Սակայն, ըստ Փաշինյանի՝ փորձը ցույց է տալիս, որ լավ որոշումները վերջում դառնում են չարաշահում, քրեական գործեր. «Պետք է գործիքներ ունենանք, որ իրոք երեխաները գնան լողավազան լող պարապեն, ոչ թե մենք հազարավոր երեխաներ ունենանք, որոնք իրենք էլ չգիտեն, որ լողի չեմպիոն են, եւ բյուջեից գումարներ գնան այդ կազմակերպություններ»։

Վարչապետի խոսքով՝ եթե երեխաներին տան այդ գումարները, հնարավոր է՝ ծնողները վերցնեն, կամ էլ երեխաները այլ բանի վրա ծախսեն։

732