Հուլիսի 4-ի և 5-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-ի երեկոյան, 7-9-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-5-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-13 աստիճանով, 7-8-ին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Երևանում հուլիսի 4-ի և 5-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-ին երեկոյան ժամերին, 7-9-ը սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

482