Ռուսաստանը պաշտպանում է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) դիտորդի կարգավիճակ ստանալու Իրանի դիմումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերի հետ հանդիպանը Աստանայում։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագիրը ապագայում կօգնի ամրապնդել Մոսկվայի և Թեհրանի միջև տնտեսական կապերը։

Նախագահը հավելել է, որ ԵԱՏՄ անդամ երկրները ներկայումս քննարկում են կազմակերպությունում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու Իրանի դիմումը։

 

171