ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ-ին և նրա ժողովրդին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ։

Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում համապատասխան գրառում է կատարել։

«Շնորհավորում եմ Միացյալ Նահանգներին և նրա ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ։ ԱՄՆ-ի մեր բարեկամներին և գործընկերներին մաղթում ենք շարունակական հաջողություններ՝ ակնկալելով կառուցել Հայաստան-ԱՄՆ ամուր ռազմավարական գործընկերություն, ի շահ մեր քաղաքացիների, ինչպես նաև ավելի կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի»,- նշված է Միրզոյանի գրառման մեջ։

223